Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պոլգարի հետ

Սպորտ
0a19d468af6a8d8001925e3b3454c6f6

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում կայացող «Դասական շախմատ» գերխոշոր մրցաշարի վերջին տուրում սեւերով խաղաղ դաշն կնքեց հունգարուհի Յուդիթ Պոլգարի հետ:

Այդպիսով, մեր գրոսմայստերը անցկացրած 8 պարտիայում տարավ ընդամենը 1 հաղթանակ, 5-ը ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրեց: Նա 24 հնարավորից (հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր - խմբ.) վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: