A
A
ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂԱԼՈՒ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիան նախատեսել է այս տարվա դեկտեմբերին ինտերնետային մրցախաղ անցկացնել աշխարհի շախմատային չորս ուժեղագույն երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդին ու նրա աշխատանքային խմբերին՝ ակտիվ մասնակցություն ունենալ այդ նախաձեռնության կազմակերպմանը, ինչը օգտակար կլինի նաեւ էլեկտրոնային տեխնոլոգիաների եւ կապի ասպարեզում սեփական հնարավորությունների բացահայտման համար: