Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ

Սպորտ
67110b7ab56f72704fabfd4f1cfbdbbe

Լոնդոնում անցկացվող «Դասական շախմատ» 21-րդ կարգ ունցող գերխոշոր մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Այդ ստուգատեսին մասնակցող մեր հայրենակից, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 8-րդ պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքի Ադամսի հետ: Նա 7 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը:

Աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 10 միավոր շատ է վաստակել: Առաջին տեղին հավակնում է նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով առաջատարից ետ է մնում 2 աստիճանով:

Այսօր կայանալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հունգարուհի Յուդիթ Պոլգարի հետ, որը 5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը առավելագույնը կարող է բարձրանալ 5-րդ տեղ: