Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՖԻԴԵ-ի օգնությամբ

Սպորտ
86cb4cd89a1d9cb3c024982c4c745f73

Շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է, որ Հայաստանի պատվիրակությունը նույնպես կողմ է եղել 2015 թ աշխարհի գավաթը եւ 2016 թ շախմատային օլիմպիադան Բաքվում անցկացնելու հարցում:

«Այդ որոշումը ընդունվել է միաձայն: Դա նշանակում է, որ Արդբեջանի օգտին քվեարկել է նաեւ Հայաստանը» ,- Բաքվում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի եւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի միջեւ կնքված պայմանագրից հետո ասել է հույն շախմատային այրը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը վերհիշելով այդ ընտրության մանրամասները՝ «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց.

«Ես եւ Վանիկ Զաքարյանը ի սկզբանե դեմ էինք այդ որոշմանը: Մենք անգամ խստորեն քննադատեցինք ՖԻԴԵ-ի նման դիրքորոշումը: Ի վերջո, անցկացվեց բաց քվեարկություն, որի ժամանակ երկրների մեծ մասը պաշտպանեցին Բաքվի թեկնածությունը, բայց դա միաձայն չընդունվեց, քանի որ մի շարք պատգամավորներ նույնպես դեմ էին այդ որոշմանը» ,- պարզաբանեց անվանի գրոսմայստերը:

Ադրբեջանական լրատվամիջոցները միաժամանակ նշում են, որ իբր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քվեարկությունից հետո անմիջապես զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով միաժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, եւ ստացել է պատասխան, ըստ որի Հայաստանը հատուկ խումբ է ստեղծելու, որը զբաղվելու է հայ շախմատիստների մասնակցության հարցերով: