Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը», թե «Ալաշկերտը»

Սպորտ
4b169ea133d66946490126118cf54106

Այսօր տեղ կունենա Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան հանդիպումը:

Առաջին խմբի առաջատար Մարտունու «Ալաշկերտը» Երեւանի «Նաիրի» մարզադաշտում կընդունի բարձրագույն խմբի նախավերջին թիմին` Երեւանի «Բանանցին»: Երկու շաբաթ առաջ կայացած անդրանիկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 0:0:

«Ալաշկերտը» լավ հնարավորություն ունի դառնալ այն ակումբներից, որոնք նախկինում հանդես գալով ցածր լիգաներում գավաթի խաղարկությունում պայքարից դուրս են բերել բարձրագույն խմբի ներկայացուցիչներին: Վերջին անգամ նման անակնկալ մատուցել է Իջեւանի «Բենտոնիտը», որը 2008 թ խաղարկությունում երկու խաղերի արդյունքներով հաղթել է Կապանի «Գանձասարին» (2:0, 0:1):

Ի դեպ, բուքմեյքերական գրասենյակներն առայժմ խաղադրույքներ չեն ընդունում այս հանդիպան համար, սակայն պատրաստվում են դա անել օնլայն տարբերակով: Այնպես որ, դեռեւս հայտնի չէ խաղի ֆավորիտը ըստ բուքմեյքերների: