Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի նախագահը խաղաղություն է ցանկանում

Սպորտ
6d1ac9e9387ff29d3abd80df1cfb5f40

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է արաբա-իսրայելական սահմանագծում շախմատային մրցամարտ անցկացնելու իր գաղափարը:

«Այնտեղ 6 մետր բարձրությամբ պատ է շարված։ Առաջարկում եմ դրա չավարտված հատվածում դնել հազար շախմատային սեղաններ եւ արաբ ու հրեա երեխաների միջեւ շախմատային մրցամարտ անցկացնել։ Պաղեստինցիների առաջնորդը երկու ձեռքով կողմ է այդ գաղափարին: Իսրայելի ղեկավարությունը, կարծես, նույնպես դեմ չէ: Մնում է պատրաստվել եւ կազմակերպել այն»,-ասել է նա։

Կիրսան Իլյումժինովը ցանկանում է նույն բանը իրականացնել նաեւ Լեռնային Ղարաբաղում։
ՖԻԴԵ-ի նախագահը հիշատակել է հնդկական այն լեգենդը, ըստ որի իմաստունը երկու թշնամի ռաջաներին խորհուրդ է տալիս կռվելուց առաջ մրցել մտքով` այսինքը շախմատով: Նրանց զինվորների միջեւ կայացած շախմատային մրցամարտն այնքան երկար է տեւում, որ նրանք սկսում են մոռանալ կռվելու մասին եւ վերադառնում են իրենց տները: