A
A
Տատամի կմտնեն պատանիները
Նոյեմբերի 30-ին Երեւանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա ձյուդոյի Հայաստանի պատանիների առաջնությունը (1996 - 98 թթ ծնված ձյուդոյիստներ): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը կանցնի մեկ օրում, 3 տատամիների վրա: Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 18.00-ին, որից հետո տեղի կունենան եզրափակիչ մարտերը:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքականի նոր կազմը, որը կնախապատրաստվի 2013 թ պատանիների աշխարհի առաջնությանը։
Այն 2014 թ պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային միակ մրցաշարն է: