Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկված կատուն

Հասարակություն
59b6118c0fd0938a7343f07f9f84b1f1

Նոյեմբերի 26-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 22 շենքի բակում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում իջնել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառից իջեցրել են կատվին:


Ճանապարհը լվացին վառելիքից

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.41-ին ԱԻՆ Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Տնակ» գինետան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 02 ՕՍ 158 պ/հ (վարորդ` Լ. Ղազարյան) և «Դոջ մակնիշի 31 ՏՕ 846 պ/հ (վարորդ` Ա. Մարտիրոսյան) ավտոմեքենաները:
«Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մարտիրոսյանին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Օգնել են տարեց մարդուն

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առաքելյան 12 տան բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում տեղաշարժվել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները անօգնական վիճակում (կոնքազդրային կոտրվածքով) գտնվող, 88-ամյա Աղաբեկ Բարսեղյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Թունավորումներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.42-ին քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Գրիբոյեդովի 48 տան բնակիչ` 1944 թ. ծնված Բունիաթ Բալաբեկյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

***
Նույն օրը, ժամը 18.42-ին սննդային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 59 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ` 1987 թ. ծնված Վեներա Եղիազարյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Այրվել է անասնակեր

Նոյեմբերի 26-ին, ժամը 03.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.45-ին: Շ. Սերոբյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ կուտակված անասնակեր: