Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» հաղթեց «Բանանցին»

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 31-րդ տուրի առաջին խաղում Կապանի «Գանձասարը» սեփականդաշտում 2;0 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Բանանցին»: Երկու գոլերը իր անվան դիմաց գրանցեց կապանյանթիմի լեգեոնական Դիեգո Լոմբան:

Այդ հաղթանակից հետո «Գանձասարը» վաստակեց 47 միավոր եւ ընդհուպ մոտեցավ երրորդ տեղը զբաղեցնող Դիլիջանի«Իմպուլսին», որը մեկ միավոր ավելի ունի:

«Բանանցը» թվով 19-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 23 միավորով մնաց նախավերջին` 7-րդ տեղում:

Վաղը տեղի կունենան տուրի մնացած խաղերը. «Փյունիկ» - «Իմպուլս», «Միկա» - «Արարատ», «Շիրակ» - «Ուլիս»: