Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը կմարզի մեդալակիրներին

Սպորտ
4e8f83d5f048a265670d4eb57e7e1e64


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ներկայումս պատրաստվում է արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարը անցկացվելու է դեկտեմբերի 14-16-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

Գաբրիել Սարգսյանից բացի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ մեր շախմատիստներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը եւ Վահե Բաղդասարյանը:

Գաբրիել Սարգսյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ Լեւոն Արոնյանի հետ Ջերմուկում եւ Ծաղկաձորում անցկացրած ուսհավաքներից հետո մարզումները շարունակում է Երեւանում:

«Վարշավա մեկնելուց առաջ կրկին կմեկնեմ Ծաղկաձոր, որտեղ դեկտեմբերի 1-10-ը «Մեր դպրոց» ծրագրի շրջանակում պարապմունքներ կանցկացնեմ Հայաստանի պատանեկան առաջնությունների մեդալակիրների հետ» - նշեց աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնը: