A
A
«Իմպուլսը» ջախջախեց «Գանձասարին»
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի հետաձգված 25-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:
Դիլիջանի «Իմպուլսը» Իջեւանում 3:0 խոշոր հաշվով ջախջախեց Կապանի «Գանձասարին»: Տավուշցի ֆուտբոլիստները 30 խաղից հետո վաստակեցին 48 միավոր եւ ամրապնդվեցին աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Գանձասարը» 44 միավորով մնաց 4-րդ տեղում:
Մրցաշարի առաջատարներից մեկը` Երեւանի «Միկան», հերթական միավորները կորցրեց: Սլովակցի մասնագետ Ժոլտ Հորնյակի սաները այս անգամ ոչ-ոքի` 1:1 խաղացին առաջնության ետնապահներից մեկի՝ Երեւանի «Բանանցի» հետ:
Այսօր տեղի կունենա նաեւ այդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպումը: