Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն Իրանում ակտիվ չեն (տեսանյութ)

Քաղաքականություն
fd99dba5109ca7e6820988f0c392caad

Նախընտրական բուռն կյանքն ու զարգացումները, որպես օրենք, լայնորեն չեն տարածվում Իրանի հայկական համայնքի վրա։

Այս մասին Երեւանում այսօր լրագրողների հետ հանդիպանը, անդրադառնալով 2013-ի գարնանը Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին, ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը. «Թեև ակտիվ մասնակցություն ընտրություններին լինում է, սակայն նախընտրական եռուզեռը հայկական համայնքի վրա չի տարածվում»։

Իսկ իրանահայ պատգամավոր Ռուբեն Բեգլարյանը արձանագրեց, որ Իրանում վերջին շրջանում տնտեսական վիճակը վատացել։ Պատգամավորը դա առավելապես կապում է կառավարության աշխատանքի, ոչ թե միջազգային պատժամիջոցների ազդեցությամբ։

«Այդ հարցում մեծ դեր է խաղացել ներկա կառավարության տնտեսական քաղաքականությունը և դա անհերքելի փաստ է թե՛ տնտեսագետների, թե՛ վերլուծաբանների համար»,- նշեց Ռուբեն Բեգլարյանը։

Խոսելով Իրանի վրա սիրիական իրավիճակի ազդեցության մասին, պատգամավոր Կարեն Խանլարյանը նշեց, որ Սիրիայի խնդրով առհասարակ վտանգվում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական շահերը ։