Նախարար. Եւ դուք եք շնորհակալ, եւ ես
Կոտայքի մարզի զորամասերից մեկի 33 սպաներ նոյեմբերի 15-ին տոնեցին բնակարանամուտ: Բոլոր տեսակի կոմունալ և կենցաղային հարմարություններով համալրված մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների տերերին բանալիները հանձնեց անձամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը, դիմելով բնակարանամուտ տոնողներին, ասաց. «Ինչպես դուք եք շնորհակալ, այնպես էլ ես եմ շնորհակալություն հայտնում ձեզ և շնորհավորում: Դուք մինչ այս բնակարանները ստանալն էլ բարեխղճորեն ծառայել եք հայրենիքին: Դուք ձեր ընտանիքի անդամների հետ ընտրել եք զինվորական պատվավոր ծառայությունը՝ պաշտպանելով մեր հայրենիքը: Աստված թող ձեզ բոլորիդ պահապան լինի, թող օրհնի ձեր ընտանիքներին»:
Բնակարամուտի հանդիսավոր տոնակատարության ավարտին նորակառույց շենքն ու նրա բանակիչներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Որից հետո արդեն տանտիրոջ իրավունքով բնակարանի տերերն իրենց հարկի տակ հյուրընկալեցին նախարարին, ծանոթացրին բնակարանային պայմաններին: ՀՀ զինված ուժերի սպաների համար այս տարվա ընթացքում ևս մեկ նորակառույց շենք կհանձնվի շահագործման Գյումրիում: