A
A
Լիլիթ Մկրտչյանը մտավ 2-րդ փուլ
Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մտավ կանանց շախմատի աշխարհի առաջնության 2-րդ փուլ:
Այսօր կայացած 1/32 եզրափակիչի 2-րդ պարտիայում մեր շախմատիստուհին գեղեցիկ ոճով հաղթեց Շոտլանդիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Քեթեւան Արախամիա-Գրանտին եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 2:0:
Առաջնությանը մասնակցող մյուս երեք հայազգի շախմատիստուհիները` ԱՄՆ ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը, Նատալյա Խուդգարյանը (Կանադա) եւ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) զիջեցին իրենց մրցակիցներին եւ ավարտեցին ելույթները:
Հիշեցնենք, որ կանանց շախմատի աշխարհի առաջնությունը անցկացվում է նոկաուտ մրցակարգով, 6 փուլով: Առաջին 5 փուլերում մասնակիցները կանցկացնեն 2-ական, իսկ 6-րդում` 4 պարտիա: