Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին 10 հոգի

Սպորտ
2d24faa21fe34134ea8e6cd37b52ef14

Մարիբորում (Սլովենիա) ընթացող շախմատի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի 16 ներկայացուցիչներից հերթական միավորները վաստակեցին Շանթ Սարգսյանը (մինչեւ 10 տարեկան շախմատիստների մրցումներ), Արթուր Հողմրցյանը (Մ-12), Տիգրան Կ. Հարությունյանը (Մ-16), Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը (Մ-18), Անահիտ Մկրտչյանը (Մ-10), Մարիամ Ավետիսյանը (Մ-12), Սիրանուշ Ղուկասյանը (Մ-14), Սուսաննա Գաբոյանը, Մարիետա Սեւաչյանը (Մ-16):

Իրենց տարիքային խմբերում առաջատար դիրքեր են զբաղեցնում Շանթ Սարգսյանը (ունի 4,5 միավոր), Հովհաննես Գաբուզյանը (4,5), Սիրանուշ Ղուկասյանը (4), Տիգրան Կ. Հարությունյանը եւ Կարեն Հ. Գրիգորյանը (Մ-18, 4):

Նշենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: