A
A
5-րդ հորիզոնականում
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում կայացած ըմբշամարտի եվրոպական ազգերի գավաթի խաղարկությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Խմբային փուլում մեր ըմբիշները պարտվեցին Ուկրաինայի (3:4) ու Ադրբեջանի (1:6) ազգային թիմերին եւ զբաղեցրին վերջին տեղը:
5-րդ տեղի համար մրցավեճում Հայաստանի ընտրանին, որն այս խաղարկությունում հանդես եկավ երիտասարդական կազմով, 7:0 հաշվով ջախջախեց Բուլղարիայի հավաքականին:
Այդ հանդիպմանը մեր թիմը հանդես եկավ այսպիսի կազմով. Գեւորգ Ղարիբյան (55 կգ քաշային կարգ), Ավիկ Գրիգորյան (60 կգ), Գեւորգ Սահակյան (66 կգ), Կարապետ Չալյան (74 կգ), Վաղարշակ Մինասյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ):