Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախը չի վախենում Կլիչկոյից

Սպորտ
8ceb73d9948328b52dbf58a33ed6e891

Նոյեմբերի 10-ին տեղի կուենենա այս տարվա ամենասպասելի մենամարտը բռնցքամարտի սիրահարների համար:

WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն լեհ Մարիուշ Վախի հետ մենամարտում կփորձի պաշտպանել իր տիտղոսները:

32-ամյա հավակնորդը, այսպես կոչված խոսքակռվի ժամանակ ասել է, որ ինքը հարգում է աշխարհի չեմպիոնին, սակայն նոյեմբերի 10-ին ինքը կգնա Համբուրգում գտնվող Կլիչկոյի տուն եւ կվերցնի բոլոր չեմպիոնական գոտիները:

«Վլադիմիր, դու շատ-շատ ես մարզվել: Ի տարբերություն քեզ, ես այս օրերին զբաղվել եմ սեքսով, ոգելիչ խմիչք եւ քաղցրավենիք եմ օգտագործել, սակայն 100 տոկոսով պատրաստ եմ մարտին: Ես այնքան հարվածներ կհասցնեմ, մինչեւ որ նոկաուտի կենթարկեմ քեզ» - հայտարարել է Մարիուշ Վախը, որը ապրում եւ մարզվում է Նյու Ջերսիում (ԱՄՆ):

Ի դեպ, 198 սմ հասակ ունեցող Վլադիմիր Կլիչկոն առաջին անգամ մենամարտելու է բարձահասակ մրցակցի հետ (202 սմ): Ուկրաինացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 61 մրցամարտ, որոնցից 3-ում նա պարտություն կրել: Լեհ մարտիկը առայժ 27 հանդիպում է անցկացրել, սակայն բոլորում էլ հաղթել է իր մրցակիցներին:

Նշենք, որ Վլադիմիր Կլիչկո - Մարիուշ Վախ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին, Համբուրգի Imtech-Arena մարզապալատում: Բուքմեյքերները մրցամարտի ֆավորիտ են համարում ուկրաինացի մարզիկին, որի հաղթանակը գնահատում են 1,12 գործակցով, իսկ Վախինը` 5,00-ով: