«Փյունիկը» ազատել է կարգազանցներին
Երեւանի «Փյունիկ» ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին` Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար զբաղեցրած պաշտոնից հեռացվել թիմի բժիշկ Վարդան Հովասափյանը:
Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչք օգտագործած եւ խնջույքային տրամադրությամբ) աշխատանքից ազատվել է նաեւ «Փյունիկի» դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Փյունիկ» թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության իր վերջին խաղում «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն էր կրել «Գանձասարից»: