Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 82-րդն է աշխարհում

Սպորտ
c0696f32b4d577bc251e5b73e4d9af79

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է իր նահանջը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Այսօր հրապարակված նոր տարբերակում մեր ընտրանին 444 միավորով զբաղեցնում է 82-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը նահանջել է 18 հորիզոնականով:

Մեր թիմի առաջիկա մրցակից Լիտվան զբաղեցնում է 119-րդ տեղը: Ինչ վերաբերում է աշխարհի 2014 թ առաջնության ընտրական փուլի հակառակորդներին, ապա Իտալիան բարձրացել է 3 հորիզոնականով, Բուլղարիան` 15-ով: Դանիան ու Չեխիան նահանջել են համապատասխանաբար 4 եւ 3 հորիզոնականներով:

1. Իսպանիա - 1564 միավոր
2. Գերմանիա - 1421
3. Արգենտինա - 1349
4. Պորտուգալիա - 1178
5. Իտալիա - 1169
6. Անգլիա - 1167
7. Հոլանդիա - 1128
8. Կոլումբիա - 1110
9. Ռուսաստան - 1084
10. Խորվաթիա - 1078
22. Դանիա - 851
25. Չեխիա - 806
40. Բուլղարիա - 627
65. Վրաստան - 499
82. Հայաստան - 444
123. Ադրբեջան - 277
150. Մալթա - 166

Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին: