Լեւոն Արոնյանը հաղթեց 24 -ին
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո այսօր միաժամանակյա սեանս անցկացրեց Երեւանի շախմատի տանը:
«Սա կարեւոր գաղափար է, որը հնարավորություն է տալիս սպորտի օգնությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավել հասարակության կյանքում: Դրանց պետք է մասնակցեն բոլորը, ովքեր հնարավորություն ունեն: Ես մեծ հույսեր եմ կապում, որ Հայաստանում աստիճանաբար կհեշտանա հաշմանդամների կյանքը» - սեանսից առաջ ասաց անվանի շախմատիստը:
Լեւոն Արոնյանի հետ ուժերը չափեցին հաշմանդամություն ունեցող մարդիկ, լրագրողներ, վետերան ու սկսնակ շախմատիստներ: Բոլորն էլ, այդ թվում «Ա1+»-ի մարզական լրագրողը, անմիջականորեն զգացին, թե որքան հզոր է մեր ուժեղագույն շախմատիստը: Կայացած 24 պարտիաները ավարտվեցին նրա հաղթանակով:
Ի դեպ, միջոցառումը իրականացնող «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հաճելի անակնկալ մատուցեցին վերջում: Սեանսի ավարտից հետո Լեւոն Արոնյանը ինքնագրեր բաժանեց բոլոր մասնակիցներին, ընդ որում՝ հենց նրա հետ լուսանկարներին։