Հաղթեցին առաջատարները
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի երկու առաջատարները` Երեւանի «Միկան» եւ Գյումրիի «Շիրակը», հաղթանակներ տարան 27-րդ տուրում եւ էլ ավելի առաջ պոկվեցին իրենց հետապնդողներից:
Միկացիները սեփական մարզադաշտում մեծ դժվարությամբ առավելության հասան իրենց համաքաղաքացիների` «Փյունիկի» ֆուտբոլիստների նկատմամբ` 2:1: «Միկան» 26 խաղից հետո վաստակեց 58 միավոր եւ պահպանեց առաջին հորիզոնականը:
«Շիրակը» իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց Կապանի «Գանձասարին»: Գյումրեցիները առաջատարին առայժմ զիջում են 3 միավորով, սակայն նրանք մեկ խաղ քիչ են անցկացրել: «Շիրակին» հաջորդող Դիլիջանի «Իմպուլսն» արդեն ետ է մնում 17 միավորով:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 26 58
2. Շիրակ 25 55
3. Իմպուլս 26 38
4. Փյունիկ 25 36
5. Գանձասար 25 34
6. Ուլիս 26 29
7. Արարատ 26 20
8. Բանանց 25 17