Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքշաբաթյա ընդմիջումից հետո

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53


Երեքշաբաթյա ընդմիջումից հետո այսօր կվերսկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:


27-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Արարատը» Աբովյանում կընդունի Երեւանի «Բանանցին»: Խաղը սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ դրանք 17-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Այսօր երեկոյան ուժերը կչափեն Երեւանի «Ուլիսն» ու Դիլիջանի «Իմպուլսը»: Հանրապետության չեմպիոնն այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը եւ փորձում է վերադարձնել առաջնության մեկնարկում կորցրածը (5 պարտություն առաջին 7 խաղերում): Դիլիջանցիները «Փյունիկի» եւ «Գանձասարի» հետ պայքարում են 3-րդ տեղի համար:

Տուրի մնացած երկու խաղերը տեղի կունենան վաղը, հոկտեմբերի 28-ին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Միկան» սեփական խաղադաշտում կհյուրընկալի «Փյունիկին», իսկ նրան հետապնդող Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ կհանդիպի «Գանձասարի» հետ: