A
A
Գողություն Բուկինհեմյան պալատում
Բուկինհեմյան պալատում Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ հանդիպումից հետո անհայտ հանցագործները գողացել են լոնդոնյան օլիմպիական խաղերում նվաճած երկու մրցանակները:
«Իմ մեդալը գողացել են եւ ես շատ հիասթափված եմ» - Թվիտերի իր էջում գրել է Հանա Մաքլեոդը, ով Մեծ Բրիտանիայի խոտի հոկեյի հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր:
Թիավարորդ Ալեքս Պատրիջը գրել է, որ իր մեդալը կորել է պիջակի հետ միասին.
«Այն ժամանակ, երբ մենք պարում էինք, նկատեցի, որ պիջակս իր տեղում չէ: Ես մտածեցի, որ իմ ընկերներից մեկն է տարել հետը, սակայն առավոտյան պարզվեց, որ նրանք ոչինչ չգիտեն այդ մասին»:
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ գողությունը կատարվել է գիշերը, երբ օլիմպիական խաղերի մեդալակիրների համար պարեր են կազմակերպվել: