A
A
Կանայք Ծաղկաձորում, տղամարդիկ` Ջերմուկում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը սկսեցին պատրաստվել շախմատի կանանց աշխարհի առաջնությանը, որը անցկացվելու է Ռուսաստանի Խանտի Մասիյսկ քաղաքում, նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը: Նրանք այսօրվանից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Իսկ ահա մեր ուժեղագույն շախմատիստները ներկայումս հավաքվել են Ջերմուկում եւ առաջիկա մրցաշարերից առաջ անցկացնում են հերթական ուսհավաքը: Դրան մասնակցում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշինյանը, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: