Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի Եվրո-2013-ին

Սպորտ
f650e16b3bc1debab9456111e05c0788

Հայաստանի հանդբոլի աղջիկների հավաքականը Եվրոպայի 2013 թ պարմանուհիների առաջնության ընտրական փուլում հանդես կգա 5-րդ խմբում: Դա հայտնի դարձավ Վիենայում կայացած վիճակահանությունից հետո:

Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հոլանդիայի, Ավստրիայի այդ տարիքային թիմերը:

Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական 5-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հոլանդիայում, մայիսի 17-19-ին: Եզրափակիչ փուլ կմտնեն խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը: Այն կկայանա Դանիայում, օգոստոսի 1-11-ը: