Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկայի» տնօրենը զարմացած է (տեսանյութ)

Սպորտ
b54ad262317522dd89bf91dbed3c29c8

Երեւանի «Միկա» շախմատային դպրոցի տնօրեն, ՖԻԴԵ-ի մրցավար Աշոտ Վարդապետյանը զարմացած է, որ ՀՀ պետական կառույցները ոչ մի ձեւով չեն արձագանքել շախմատի եվրոգավաթներում «Միկայի» կանանց թիմի հաջող ելույթին:

«Եվրոգավաթներում գրաված երկրորդ տեղը մեծ նվաճում է մեր թիմի համար, քանի որ մենք ետ մնացինք աշխարհի հավաքականից, քանի որ «Մոնտե Կառլոյի» կազմում ընդգրկված էին աշխարհի ներկայիս չեմպիոնը, փոխչեմպիոնը եւ Եվրոպայի չեմպիոնը: Ուստի տարօրինակ է, որ հայկական սպորտը, ինչպես նաեւ Երեւանը ներկայացնող «Միկա» կանանց շախմատի թիմը ոչ մի արձագանք չի ստացել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, պաշտոնատար որեւէ անձի կողմից» - նշեց Աշոտ Վարդապետյանը:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում պետական եւ մասնավոր կառույցների համագործակցությունը, պարոն Վարդապետյանը օրինակ բերեց «Հատիս» կանանց բասկետբոլի թիմին, որը եվրոգավաթներում հանդես գալիս մշտապես գտնվում էր պետական եւ մասնավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

«Մենք չենք ասում, որ թիմին պետք էր դրամական պարգեւներ հանձնել, սակայն ցանկալի էր, որ պետական կառույցները գոնե հոգեբանորեն աջակցեին շախմատիստուհիներին» - ասաց Աշոտ Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ «Միկայի» կանանց շախմատի թիմը վերջերս երկրորդ պատվավոր տեղն էր գրավել եվրոպական գավաթների խաղարկությունում: