A
A
Բարելավեցին մրցաշարային գործերը
Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը դեռեւս հավակնում են հնդկական Նագպուր քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակին:
8-9-րդ տուրերում նրանք հաղթեցին իրենց մրցակիցներին եւ կտրուկ բարելավեցին մրցաշարային գործերը: Այժմ մեր շախմատիստները ունեն 6,5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ եւ 13-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Զաուր Ռահմանից (Բանգլադեշ) նրանք ետ են մնում 1 միավորով:
Նախավերջին, 10-րդ տուրում, Գեւորգ Հարությունյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթի հետ: Դավիթ Գ. Պետրոսյանը սեւ խաղաքարերով կհանդիպի միջազգային վարպետ Նիշա Մոհոտայի (Հնդկաստան) հետ: