A
A
Արցախ - Աբխազիա` 3:0
Արցախի ֆուտբոլի հավաքականը առաջին հաղթանակը տարավ` 3:0 հաշվով առավելության հասնելով Աբխազիայի թիմի նկատմամբ:
Հանդիպումը կայացել է Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում, որին հետեւել է Արցախի նախագահ Բաքո Սահակյանը: Խաղից հետո անցկացվել է վիճակախաղեր, որի ժամանակ խաղարկվել է նաեւ ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը անցկացվել է չճանաչված երկրների ֆուտբոլի միության շրջանակում: Երկու երկրների առաջին մրցավեճը ավարտվել էր 1:1 հաշվով: