Կասկածելի հանդիպումներ Իտալիայում
Իտալիայի ոստիկանապետ Անտոնիո Մանգանելին հայտարարել է, որ ոստիկանությունը շուտով տեղյակ կպահի եւս մի քանի կասկածելի ֆուտբոլային հանդիպումների մասին, որոնց արդյունքները պայմանավորված են եղել:
«Մենք արդեն բռնել եւ պատժել ենք ֆուտբոլային խաղերին մեքենայություններ թույլ տված հանցագործներին: Այժմ նոր բացահայտումներ ունենք, որոնց մեղավորները շուտով կպատժվեն» - Անտոնիո Մանգանելին ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուգլիի հետ հանդիպման ժամանակ:
Իտալական ոստիկանությունը վերջերս 50 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Դրանց մասնակցած ակումբներն ու խաղացողները արդեն կրել են իրենց պատիժները: Մասնավորապես, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 10 ամսով հեռացվել էր այդ պաշտոնից, իր նախկին թիմի` «Սիենայի» հետ պայմանավորված խաղերին մասնակցելու համար: