A
A
Ոչ-ոքի աշխարհի չեմպիոնի հետ
Շախմատի «Մեծ սաղավարտի» 7-րդ տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:
Վերջինս ընտրեց հազվագյուտ հանդիպող Բենոնի պաշտպանություն խաղասկիզբը, որը հետաքրքիր պայքար է կանխատեսում: Պարտիան, իրոք, լարված սցենարով ընթացավ, սակայն միջնամասում երբ կողմերը փոխանակեցին թագուհիներն ու նավակները, կատարյալ հավասար իրավիճակ ստեղծվեց: Արդյունքում 33-րդ քայլին Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը խաղաղ դաշն կնքեցին:
Մեր շախմատիստը վաստակեց 9 միավոր եւ պահպանեց 3-րդ տեղը: Մրցաշարի առաջատար, իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանան նույնպես ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ պահպանեց 3 միավորի առավելությունը: