A
A
Երկու մասնակից
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմա Աթիում կայացած խուլ-համրերի շախմատի 15-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրին երկու շախմատիստ:
Նարեկ Թադեւոսյանը տղամարդկանց անհատական մրցումներում 9 հնարավորից վաստակեց 4 միավոր եւ 28 մասնակիցների մեջ զբաղեցրեց 24-րդ տեղը:
Համեմատաբար հաջող հանդես եկավ Հակոբ Հակոբյանը, որը վետերան շախմատիստների մրցաշարում 6 միավորով զբաղեցրեց բարձր 4-րդ տեղը: