Մարիո Բալոտելին միացել է նախկին ընկերուհուն
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին որոշել է վերջնականապես վերադառնալ իր նախկին ընկերուհու` Ռաֆայելա Ֆիկոյի մոտ:
Այդ նպատակով 22-ամյա ֆուտբոլիստը թանկարժեք նվեր է արել իր երեխայի ապագա մորը` Բրեշիայում գնելով առանձնատուն:
Ի դեպ, այն ձեւավորող ճարտարապետը երբ Մարիո Բալոտելիին հարցրել է, թե արդյոք ցանկանում է գրադարան ունենալ, ֆուտբոլիստը զարմացած հարցրել է. «Իսկ ինչի համար»:
Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը առանձնատունը գնել է 750 հազար ֆունտ ստեռլինգով: Մարիո Բալոտելին Բրեշիան է ընտրել այն պատճառով, քանի որ քաղաքը մոտ է Միլանին, որտեղ աշխատում է Ռաֆայելա Ֆիկոն, բացի այդ հեռու չէ իրեն որդեգրած ծնողների բնակավայրից:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին հրավիրվել է Իտալիայի հավաքական, որը ներկայումս պատրաստվում է հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք Հայաստանի ընտրանու հետ խաղին: