A
A
Պատժվեց չպատժված խաղացողը
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Բուլղարիա - Հայաստան ընտրական խաղում տեղի ունեցած միջադեպին մասնակցած ֆուտբոլիստներից ամենաշատը պատժվել է բուլղարացիների պաշտպան Վեսելին Մինչեւը:
31-ամյա խաղացողը ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է երկու խաղով, չնայած վերը նշված խաղում կարմիր քարտ չէր ստացել: Դա վկայում է այն մասին, որ այդ խաղում սադրանքի դիմել էին հենց դաշտի տերերը:
Խաղի ժամանակ հեռացված Սվետոսլավ Դյակովը, Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը պատժվել են մեկական խաղով: