A
A
Լեւոն Արոնյանը վերսկսում է պայքարը
Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո այսօր Բիլբաոյում կվերսկի շախմատի «Մեծ սաղավարտը»:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին շրջանից հետո, որը կայացավ բրազիլական Սան Պաուլու քաղաքում, աղյուսակը 11 միավորով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Երկրորդ տեղը զբաղեցնում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որն իր ակտիվում ունի 7 միավոր:
Ապա հաջորդում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)` 6 միավոր, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 5, Ֆրանսիսկո Վալյեխոն (Իսպանիա) ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` 3-ական:
Երկրորդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի Կարյակինի հետ : Նրանց առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս պարտիաներում Վալյեխոն կմցի Անանդի, իսկ Կարուանան` Կառլսենի հետ: