Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակեցին կազմերը

Սպորտ
a0da543c68eb6ebc117e35ba01f7d226

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակեցին այն  ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղին: 

Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել 22 ֆուտբոլիստ: Նախորդ կազմի համեմատ բացակայում են Սարգիս Հովսեփյանը, որը հրաժեշտ է տվել ակտիվ ֆուտբոլին, Մարկոս Պիզելին ու Գեւորգ Ղազարյանը, ովքեր որակազրկված են, վնասվածք ստացած Լեւոն Հայրապետյանը, բրազիլացի պաշտպան Ալեքսը:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին թիմ է հրավիրել 27 ֆուտբոլիստ, այդ թվում վերջերս աչքի վիրահատության ենթարկված Մարիո Բալոտելիին: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական են վերադարձել Ալբերտո Ջիլարդինոն, Անտոնիո Կանդրեւան եւ Դոմենիկո Կրիշիտոն:

Հայաստանի հավաքական.

Դարպասապահներ' Ռոման Բերեզովսկի (Դինամո Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով (Միկա), Արթուր Հարությունյան (Շիրակ)

Պաշտպաններ' Ռոբերտ Արզումանյան (ԲՄԱ-Էներգիա, Ռուսաստան), Հրայր Մկոյան (Շիրակ), Վալերի Ալեքսանյան (Սանաթ Նաֆթ, Իրան), Արտակ Եդիգարյան (Մետալուրգ Դոնեցկ, Ուկրաինա), Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան (Փյունիկ), Հովհաննես Համբարձումյան (Բանանց)


Կիսապաշտպաններ' Կառլեն Մկրտչյան (Մետալուրգ Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան (Հովերլա, Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան (Շախտյոր, Ուկրաինա), Արազ Օզբիլիս (Կուբան, Ռուսաստան), Դավիթ Մանոյան, Արթուր Յուսպաշյան (Փյունիկ), Էդգար Մանուչարյան (Ուրալ, Ռուսաստան), Էդգար Մալաքյան (Վիկտորիա, Չեխիա), Զավեն Բադոյան (ԲԱՏԷ, Բելառուս), Կարեն Մուրադյան (Շիրակ)

Հարձակվողներ' Արթուր Սարկիսով (Վոլգա, Ռուսաստան), Յուրա Մովսիսյան (Կրասնոդար, Ռուսաստան)

 Իտալիայի հավաքական.

Դարպասապահներ' Ջանլուիջի Բուֆոն (Յուվենթուս), Մորգան դե Սանկտիս (Նապոլի), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ, Ֆրանսիա), Էմիլիանո Վիվիանո (Ֆիորենտինա)

 Պաշտպաններ' Իգնասիո Աբատե (Միլան), Ֆեդերիկո Բալձարետի (Ռոմա), Անդրեա Բարձալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (բոլորն էլ Յուվենթուս), Դոմենիկո Կրիշիտո (Զենիթ), Քրիստիան Մաջո (Նապոլի), Անջելո Օգբոնա (Տորինո), Անդրեա Ռանոկյա (Ինտեր)

 Կիսապաշտպաններ' Անտոնիո Կանդրեւա (Լացիո), Դանիելե դե Ռոսի (Ռոմա), Ալեսանդրո Դիամանտի (Բոլոնիա), Էմանուելե Ջակերինի, Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիռլո (Յուվենթուս), Ռիկարդո Մոնտոլիվո (Միլան), Մարկո Վերատի (ՊՍԺ, Ֆրանսիա)

 Հարձակվողներ' Մարիո Բալոտելի (Մանչեսթեր Սիթի, Անգլիա), Մատիա Դեստրո, Պաբլո Օսվալդո (Ռոմա), Ստեֆան Էլ Շաարավի (Միլան), Ալբերտո Ջիլարդինո (Բոլոնիա), Սեբաստյան Ջովինկո (Յուվենթուս)