A
A
ՀՖՖ տուգանեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տուգանել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Փյունիկ-Մրգաշատ-2002» պատանեկան թիմի առաջնությանը չմասնակցելու համար ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Փյունիկ» ՖԱ-ն տուգանվել է 5000 դրամով:
«Միկա» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին կվճարի 20000 դրամ տուգանք` «Ֆուրման-95» - «Միկա-95» խաղին թիմի ֆուտբոլիստ Վլադիմիր Ուլուխանյանի հեռացման (բռնարարք) համար: Պատանի ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով: