A
A
«Շիրակը» հաղթեց «Բանանցին»
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրի առաջին երկու խաղերը:
Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բանանցին»: Այդպիսով, գյումրեցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին մրցաշարի առաջատար «Միկայի» հետ:
Կապանի «Գանձասարը» իր հարկի տակ առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ` 2:0:
Սյունիքցի ֆուտբոլիստները 34 միավորով ամրապնդվեցին 5-րդ հորիզոնականում:
Տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան հոկտեբերի 7-ին: Այդ օրը «Միկան» սեփական դաշտում կմրցի «Ուլիսի» հետ, իսկ առաջնության ետնապահ «Արարատը» Աբովյանում կընդունի Դիլիջանի «Իմպուլսին»: