Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանհայում սպառնացել են Ռոջեր Ֆեդերերին

Սպորտ
25532935700dd1ee5f2ce966d5ccc71b

Թենիսի Շանհայի միջազգային մրցաշարի կազմակերպիչները լրջորեն մտահոգված են աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի անվտանգությամբ:

Տեղի կայքերից մեկում անհայտ բլոգերը լուր է տարածել, որ մահափորձ է պատրաստում շվեյցարացի թենիսիստի հանդեպ. «Հոկտեմբերի 6-ին ես ծրագրել եմ սպանել Ռոջեր Ֆեդերերին, որպեսզի վերացնեմ թենիսը» - գրել է բլոգերը:

Կայքից օգտվողը միաժամանակ նկար է տեղադրել, որտեղ թենիսիստը ծնկի է եկած կորտի մեջտեղում, իսկ դահիճը պատրաստվում է կացնով կտրել գլուխը:

Շանհայի ոստիկանությունը այդ լուրը ստանալուց հետո ուժեղացրել է Ռոջեր ֆեդերերի հանդեպ հսկողությունը:

«Մենք կապվել ենք ոստիկանության հետ եւ պայմանավորվել անվտանգությունը ուժեղացնելու հարցում: Հսկողությունը կուժեղացվի նաեւ մյուս մասնակիցների հանդեպ» - ասել է մրցաշարի կազմկոմիտեի անդամ Յան Իբինը: