Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Մալաքյանը չխաղաց

Սպորտ
e7bc61e6e435d1b14772e0c4ad5de4ff

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեր միակ մասնակից Էդգար Մալաքյանը չմասնակցեց 2-րդ տուրի հանդիպմանը:

Նրա թիմը, Պլզենի «Վիկտորիան», Մադրիդում մրցեց տեղի «Ատլետիկոյի» հետ: Անցած խաղարկության հաղթողը միայն 93-րդ րոպեին կարողացավ գրավել չեխերի դարպասը` 1:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտավորվեց պահեստայինների մեջ, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ:

Երեկ կայացած հանդիպումներից անակնկալ ավարտվեցին հետեւյալ խաղերը` «Սպարտա» (Չեխիա) - «Ատլետիկ» (Իսպանիա)` 3:1, «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Ֆեներբախչե» (Թուրքիա)` 2:4, «Մյոլդե» (Նորվեգիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 2:0, «Վիդեոտոն» (Հունգարիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 3:0 եւ ՊՍՎ (Հոլանդիա) - «Նապոլի» (Իտալիա)` 3:0:

 

 


«»