A
A
Հայաստանի հավաքականի կմասնակցի եւս մեկ մրցաշարի
Աջակցիր «Ա1+»-ին2012 թվականի շախմատային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս տարի կմասնակցի եւս մեկ մրցաշարի:
Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 21-29-ը Միացյալ Արաբական Էմիրություններում առաջին անգամ կանցկացվի World Cities միջազգային մրցաշար: Մրցումներին կմասնակցեն տարբեր աշխարհամասերի 32 երկրների ազգային հավաքականներ:
Թիմերը նախ կբաժանվեն 8 խմբերի, որոնցում առաջին երկու տեղերը գրաված ընտրանիները կմտնեն 1/8 եզրափակիչ եւ կշարունակեն պայքարը օլիմպիական մրցակարգով:
Մրցաշարի կազմակերպիչն է «Ալ Այն» շախմատային ակումբը, որի սեփականատերն է Ասիայի շախմատային ֆեդերացիայի նախագահ շեյխ Բին Հալիֆը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար: