Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուս» - «Շախտյոր»` անպարտելիների մրցավեճ

Սպորտ
d8708d88f684bced7051b93b2ad98e9f

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում մասնագետների ուշադրության կենտրոնում նախեւառաջ հայտնվել է «Յուվենթուս» - «Շախտյոր» հանդիպումը:

Բանն այն է, որ Իտալիայի եւ Ուկրաինայի այս տարվա չեմպիոնները արդեն երկար ժամանակ է չեն ճաշակել պարտության դառնությունը: «Յուվենթուսը» անպարտելի է մնացել վերջին 45 խաղերում, իսկ «Շախտյորը»` 25-ում:

Մասնագետներին հետաքրքրում է նաեւ Անդրեա Պիռլո - Հենրիխ Մխիթարյան հակամարտությունը: «Յուվենթուսի» 33-ամյա կիսապաշտպանը այնքան էլ չի փայլում այս մրցաշրջանում, սակայն նրա փոխարինման մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ նա նույնիսկ վատ մարզավիճակում չի փչացնում թիմի խաղը:

Հենրիխ Մխիթարյանը, հակառակը, ներկայումս ցույց է տալիս ֆանտաստիկ եւ արդյունավետ ֆուտբոլ: Անցկացրած 14 խաղերում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է 15 գոլի հեղինակ: Իտալական լրատվամիջոցները նշում են, որ իրենց թիմը առաջին հերթին պետք է մտածի հայ ֆուտբոլիստի չեզոքացման մասին, սակայն միաժամանակ հիշեցնում են, որ «Յուվենթուսում» հանդես են գալիս Իտալիայի հավաքականի 3 պաշտպաններ, որոնց շրջանցելն այնքան էլ հեշտ գործ չի լինի Հենրիխ Մխիթարյանի համար:

Ի դեպ, Պիռլո -Մխիթարյան հակամարտությունը ուշագրավ է նաեւ նրանով, որ նրանք 10 օր անց մրցելու են արդեն հավաքականների մակարդակով:

Հայ ֆուտբոլասերներին այսօր կհետաքրքի նաեւ ԲԱՏԷ - «Բավարիա» հանդիպումը, քանի որ Բելառուսի չեմպիոնի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Զավեն Բադոյանը: