Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» չկարողացավ հաղթել «Իմպուլսին»

Սպորտ
5be65234555030bcee190153797332c0

Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 23-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Մրցաշարի առաջատար Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ` 2:2: Հյուրերին վերահաս պարտությունից փրկեց թիմի լեգեոնական Դիեգո Կաստրոն, որը խաղից ավարտից երեք րոպե առաջ վերականգնեց հավասարակշռությունը:

Կապանի «Գանձասարը» իր հարկի տակ զիջեց Երեւանի «Ուլիսին»` 0:1: Այդպիսով, թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանն առաջին պարտությունը կրեց այդ պաշտոնում, ընդ որում նրան «նեղացրեց» իր նախկին թիմը եւ իր նախկին օգնականը:

Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին: Այդ օրը «Փյունիկը» կընդունի «Բանանցին», իսկ «Շիրակը»` «Արարատին»:

Ի դեպ, այսօր վերը նշված հանդիպումներին զուգահեռ կայացավ նաեւ կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեխիա խաղը: Այն ավարտվեց չեխ ֆուտբոլիստուհիների համեստ հաղթանակով` 2:0 (մինչ այդ մերոնք 7 խաղում բաց էին թողել 42 գոլ):