Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատասխանատվություն պետք է կրեն ազգային ֆեդերացիաները»

Սպորտ
14266b27319db1af2ecfaa91dadfb24d

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կարծում է, որ հավաքական թիմերի մասնակցության համար առաջնահերթ պատասխանատվություն պետք է կրեն մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ղեկավարները եւ հավաքական թիմերի մարզիչները:

«Այդ պատասխանատվությունը անհրաժեշտ է ամրագրել թե իրավական, եւ թե տնտեսական չափանիշներով» - նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Միաժամանակ սպորտաձեւերի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկվել է նախարարության հետ համատեղ մշակել մարզիչների նշանակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր:

Նորանշանակ նախարարը կարեւորվել է նաեւ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վարձատրության եւ նրանց խրախուսման հարցերը։

«Այս խնդրի կարգավորման նպատակով արդեն իսկ նախարարության վարչություններին հանձնարավել է մշակել համապատասխան ծրագրեր»:

Առաջիկայում նախարարությունում ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որի ներկայացրած առաջարկությունների փաթեթը ընդգրկվելու է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի 2013-2016 թթ. զարգացման ծրագրում»: