Սեպտեմբերի 19-ին` Հայաստան – Չեխիա
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կանցկացնի իր վերջին հանդիպումը Եվրոպայի կանանց 2013 թ առաջնության ընտրական մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Հանրապետական» մարզադաշտում մեր ֆուտբոլիստուհիները ուժերը կչափեն Չեխիայի թիմի հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը այդ խաղին պատրաստվելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստուհի, որոնցից 8-ը հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում:
Դարպասապահներ
Աննա Կարապետյան «Նաֆտոխիմիկ Կալուշ» (Ուկրաինա)
Թագուհի Գրիգորյան «Երեւան»
Սյուզաննա Սիրեկանյան «Երեւան»
Պաշտպաններ
Արմինե Խաչատրյան «Նաֆտոխիմիկ Կալուշ» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան «Դանչանկա» (Ռուսաստան)
Հասմիկ Երեմյան «Երեւան»
Մարիամ Ստեփանյան «Երեւան»
Արփինե Արզումանյան «Երեւան»
Տաթևիկ Մանուկյան «Քոլեջ»
Սոֆիկ Թորոսյան «Երեւան»
Մարիամ Թորգոմյան «Երեւան»
Կիսապաշտպաններ
Անի Ղուկասյան «Իլիչեւկա» (Ուկրաինա)
Քրիստինե Մանգասարյան «Ռյազան» (Ռուսաստան)
Օլգա Օսիպյան «Երեւան»
Լիլիթ Կարապետյան «Իլիչեւկա» (Ուկրաինա)
Քրիստինե Հակոբյան «Երեւան»
Աննա Կարապետյան «Երեւան»
Հարձակվողներ
Քրիստինե Ալեքսանյան «Նաֆտոխիմիկ Կալուշ» (Ուկրաինա)
Գայանե Կոստանյան «Նաֆտոխիմիկ Կալուշ» (Ուկրաինա)
Գոհար Արմենյան «Երեւան»