Նոր մարզաձեւ Հայաստանում
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայաստանի ֆեդերացիան «Գրանդսպորտ» մարզահամալիրի աջակցությամբ սեպտեմբերի 22-23-ը առաջին անգամ կանցկացնի skyrunning-ի (բառացի՝ երկնային վազք) մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը կկրի «Հյուսիսային Խաչ» անվանումը: Մեկնարկը կտրվի Արագած լեռան լանջին, 3240 մ բարձրության վրա: Մասնակիցները հատուկ դրոշակներով նշված երթուղիով պետք է փորձեն առավել կարճ ժամանակում հասնել Արագածի հյուսիսային գագաթ:
Մրցաշարը կանցկացվի կանանց եւ տղամարդկանց միջեւ, տարբեր տարիքային խմբերի մեջ: Հաղթողները կպարգեւատրվեն պատվոգրերով, թանկարժեք նվերներով եւ դրամական խոշոր գումարով։
Skyrunning-ը սկիզբ է առելԵվրոպայում: Մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ հետեւյալ պարագաները` քամուց պաշտպանող հագուստ, համապատասխան կոշիկ, ձեռնոց, գլխարկ, արեւային ակնոց, ուսապարկ, ձեռնափայտ եւ դեղարկղ: