Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար»-ը նոր գլխավոր մարզիչ ունեցավ

Սպորտ
d8c435814455e7662447a975de1fde90

Կապանի «Գանձասար» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Սեւադա Արզումանյանը: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը:

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը կշարունակի աշխատել ակումբում` կատարելով ավագ մարզչի պարտականությունները եւ համակարգելով մանկապատանեկան դպրոցի աշխատանքները:

Հիշեցնենք, որ Սեւադա Արզումանյանը մինչ այդ երկար ժամանակ գլխավորում էր Երեւանի «Ուլիսը», որին 2011 թվականին առաջին անգամ դարձրեց Հայաստանի չեմպիոն: Այս տարի «Ուլիսը» բավական անհաջող սկսեց առաջնությունը, որի արդյունքում ակումբի ղեկավարությունը օգոստոսին պաշտոնանկ արեց Սեւադա Արզումանյանին, ճիշտ է, թիմի մարզական տնօրեն նշանակելու միջոցով:

Նշենք, որ «Գաձասարը» նույնպես հաջող հանդես չի գալիս այս մրցաշրջանում եւ 21 խաղից հետո 30 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Կապանցիները ներկայումս 21 միավորով ետ են մնում առաջատար «Միկայից», 13` «Շիրակից», 7` «Իմպուլսից»: