A
A
Հայաստանի հավաքականը իմացավ մրցակիցներին
Ֆուտբոլի «Թուրքմենստանի նախագահի գավաթի» այս տարվա պատանեկան խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա ընտրական «Ա» խմբում:
Մեր մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստները ուժերը կչափեն դաշտի տերերի, Ղըրղզստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի այդ տարիքային խաղացողների հետ: «Բ» խմբում հանդես կգան Ուկրաինան, Բելառուսը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը կմտնեն կիսաեզրափակիչ: Գավաթի խաղարկությունը կկայանա սեպտեմբերի 20-29-ը, Աշգաբադում:
Մեր պատանեկան թիմը մրցաշարին պատրաստվելու համար ուսումնամարզական հավաք անցկացրեց Հանքավանում, ինչպես նաեւ ուժերը չափեց Ճապոնիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ (0:7):