Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-րդ մենամարտը

Սպորտ
ca0022538547ef733a195be26c19bef4

ԱՄՆ-ում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթե քաշային Արտ (Արտյոմ) Հովհաննիսյանը, հոկտեմբերի 27-ին կմրցի ամերիկացի Անջենիս Մենդեսի հետ: Մրցամարտը տեղի կունենա Նյու Յուրքի նահանգի Վերոնա քաղաքում:

30-ամյա մեր հայրենակիցը նախկինում անցկացրած 17 մարտերում տարել է 15 հաղթանակ, այդ թվում 8-ը նոկաուտով, իսկ երկուսում պարտություն է կրել:

Անջենիս Մենդեսը ավելի փորձառու է եւ 5 հանդիպում շատ ունի իր ակտիվում: Նա նույնպես երկու անգամ է ճաշակել պարտության դառնությունը:

Այս մրցամարտի հաղթողը WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու իրավունք կստանա: