A
A
Լեւոն Հայրապետյանը բաց կթողի 6 ամիս
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը առաջիկա վեց ամիսներին չի կարող օգնել ոչ մեր ընտրանուն, ոչ էլ իր թիմին` Գդանսկի «Լեխիային»:
Ինչպես տեղեկացնում է լեհական ակումբի պաշտոնական կայքէջը, Լեւոն Հայրապետյանը Բուլղարիայի հավաքականի հետ ընտրական խաղում վնասել է ծնկի մկանները, որի պատճառով նա ստիպված պետք է ենթարկվի վիրահատման:
«Լեխիայի» բժիշկ Ռոբերտ Դոմինյակը հայտարարել է, որ վնասվածքից վերականգնվելու համար կպահանջվի մոտ 6 ամիս: Դա նշանակում է, որ Լեւոն Հայրապետյանը բաց կթողի հոկտեմբերի 12-ին եւ եկող տարվա մարտի 26-ին նախատեսված Իտալիայի եւ Չեխիայի հավաքականների հետ ընտրական խաղերը: