Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չիմացության պատճառով

Սպորտ
3d995bf416e38c9a238d369b9d2b0b40

Ադրբեջանի սպորտային բոուլինգի ֆեդերացիան Ռուսաստանի համապատասխան կառույցից պահանջել է Մոսկվայում անցկացվող Եվրոպական բոուլինգտուր-2012-ի ռուսաստանյան մրցաշարի մասնակից Արամայիս Սուլեյմանյանին համարել Ադրբեջանի ներկայացուցիչ:

Բանն այն է, որ մրցումների արձանագրություններում Արամայիս Սուլեյմանյանի անվան դիմաց գրված է ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար Սերգեյ Լիսիցինը այդ կապակցությամբ հայտարարել է, որ գաղափար անգամ չի ունեցել, թե ինչ է նշանակում ԼՂՀ հապավումը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուսաստանի սպորտային բոուլինգի ֆեդերացիան խոստացել է ուղել թույլ տված սխալը եւ ... Արամայիս Սուլեյմանյանին ներկայացնել որպես Ադրբեջանի մասնակից, եթե անգամ վերջինս համաձայն չլինի դրան:

Այդպիսով, մրցաշարի կազմակերպիչները չիմացության պատճառով կարող են մեծ սխալ թույլ տալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի մարզիկը չի կարող լինել Ադրբեջանի քաղաքացի, քանի որ կրում է ՀՀ անձնագիր: